Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
16.06.2015 | 00:04

Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։ Արդարև, ձեր ձեռքերը պղծված են արյամբ, և ձեր մատները՝ մեղքով. ձեր շուրթերն անօրենություն խոսեցին, և ձեր լեզուները խորհում են անիրավություն։ Չկա մեկը, որ արդարություն խոսի, և բացակայում է ճշմարտության իրավունքը. հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում, հղանում են ցավեր և ծնում անօրենություն։


Եսայի 59. 1-4

Դիտվել է՝ 1364

Մեկնաբանություններ